«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեր պայքարն արդար է, հաղթանակն՝ անխուսափելի  

Armenpress 09:10, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր ողջ աշխարհի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները ժամանում են Հայաստան եւ Արցախ՝ մեր ժողովրդի հերթական ազատամարտը փառքով ավարտին հասցնելու համար: Հայ ժողովուրդն այլընտրանք չունի: Թուրքիան Ադրբեջանի միջոցով քայլ առ քայլ փորձում է իրականացնել պանթուրքիզմի իր դարավոր ծրագիրը, որի ճանապարհին Արցախն ու Հայաստանը չկան: Հայաստանն այսօր, առավել քան երբեւէ, պատրաստ է ոչ միայն դիմակայել թշնամու հարձակմանը, այլեւ պարտավոր է նոր անվտանգության գոտիներ ստեղծել Արցախի շուրջ՝ թշնամուն վերջնականապես զրկելով խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրանքներից եւ նրան ստիպելով վերադառնալ կառուցողական բանակցությունների օրակարգին»:

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am