Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո

Armenpress 15:32, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական լիրան սեպտեմբերի 28-ին պատմական հակառեկորդ է գրանցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական արժույթի ռեկորդային  արժեզրկումը «Ռոյթերս» գործակալությունը կապում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ։ «Լիրան ընկել է 1.5% ով՝ Ամերիկյան դոլարի նկատմամբ հավասարվելով 7.79-ի»,֊ ասված է գործակալության հաղորդագրությունում։

3-4 տոկոսանոց անկում են գրանցել Ադրբեջանի և Հայաստանի սուվերեն դոլարային պարտատոմսերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am