COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը կարող Է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ

Armenpress 11:44, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող Է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի քարոզչության բաժնում: «Ներկայում (COVID-19-ի դեմ) պատվաստանյութերի հետազոտումն ու մշակումը Չինաստանում ընդհանուր առմամբ հաջողությամբ են անցկացվում, չորս պատվաստանյութերի արդեն հավանություն Է տրվել կլինիկական փորձարկումների երրորդ փուլն անցկացնելու համար, ինչը կազմում Է աշխարհում երրորդ փուլում գտնվող կլինիկական փորձարկումների ընդհանուր թվի 44 տոկոսը»,-հայտարարել են գերատեսչությունում:

Նշվում Է, որ մի շարք պատվաստանյութեր ստացել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերն անցկացնելու թույլտվություն, իսկ մյուս պատվաստանյութերի հետազոտության ու մշակման աշխատանքը նույնպես հաջողությամբ Է առաջ Է ընթանում: «Եթե ամեն բան լավ ընթանա, ապա չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող Է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ»,-հայտնել են կոմիտեում:

Չինաստանը ներկայում անցկացնում Է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ 11 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներ, ընդ որում՝ դրանցից չորսն արդեն գտնվում են թեստերի երրորդ փուլում: Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն սկսվելուց հետո տեղի մասնագետները չեն կենտրոնացել միայն մեկ տեսակի պատվաստանյութի ու դրանց ստեղծման միայն մեկ տեխնիկական ուղղության վրա եւ սկսել են հետազոտել միանգամից հինգ պատվաստանյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am