Մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում

Armenpress 21:17, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեդալներ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օղակների վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը, իսկ նույն ձևում արծաթե մեդալ է նվաճել Արթուր Դավթյանը: Վերջինս բազմամարտում կրկին երկրորդն էր: Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը արժանացել է բրոնզե մեդալի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հավաքական թիմը մտադիր է այս տարի նաև ուսումնամարզական հավաք անցկացնել կամ Վրաստանում, կամ Բելառուսում:       

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am