Նախկին զինվորական բժիշկը հերքել է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Armenpress 15:29, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվադաշտում կեղծ տեղեկություններ են տարածվում Արցախում զոհված զինծառայողների մասին։ Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ զովածներից մեկը Կարապետ Ստեփանյանն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է։ «Ավելին՝ մենք զրուցել ենք Կարապետ Ստեփանյանի հետ, վերջինս հայտնել է, որ ինքը շատ լավ է «և բարձր տրամադրությամբ պատրաստվում է Արցախ մեկնելուն՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու և թշնամուն ջախջախելու»:

Կարեն Ստեփանյանը բժիշկ է, ծառայել է ՀՀ Զինված ուժերում և արդեն 3 տարի է, ինչ զորացրվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am