Սամվել Բաբայանը կոչ է անում տղամարդկանց հավաքվել զինկոմիսարիատներում

Armenpress 13:20, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայնամասշտաբ պատերազմ  է սկսվել, Ադրբեջանը հարվածներ է հասցնում Արցախի տարբեր քաղաքների ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Կոչ եմ անում ժողովրդին հանգիստ լինել, լինել ապահով տեղերում: Տղամարդկանց կոչ եմ անում մի մարդու նման հավաքվել, չհասցնել նրան, որ տուն-տուն մտնեն հավաքեն: Ուղղակի խնդրում եմ»,- ասաց Բաբայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am