Հորդորում ենք հետեւել բացառապես պաշտոնական լրատվությանը. Մանե Գևորգյան

Armenpress 10:03, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը լրատվական դաշտի ներկայացուցիչներին հորդորում է արցախյան ճակատում իրադարձությունների զարգացման վերաբերյալ հետեւել բացառապես պաշտոնական լրատվությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանե Գևորգյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Լրատվական դաշտի հարգելի խմբագիրներ եւ լրագրողներ, հորդորում ենք արցախյան ճակատում իրադարձությունների զարգացման վերաբերյալ հետեւել բացառապես պաշտոնական լրատվությանը: Խնդրում ենք չտրվել մանիպուլյացիաներին եւ այդպիսով վտանգի տակ չդնել մեր զինվորների եւ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը»,- գրել է Գևորգյանը: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am