«Ռեալ»-ը hաղթել է «Բետիս»-ին
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը Իսպանիայի առաջնության երրորդ տուրում հաղթանակ է տոնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լա լիգայի այս տուրում «արքայական ակումբ»-ն արտագնա խաղում մրցեց «Բետիս»-ի հետ: Սևիլիայում կայացած խաղում Զիդանի սաները 2:3 հաշվով առավելության հասան: «Ռեալ»-ից աչքի ընկան` Վալվերդեն, Էմերեսոնը և Ռամոսը: Իսկ «Բետիս»-ից գոլերի հեղինակ դարձան Մանդին և Կարվալյոն:
Այժմ «Ռեալ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 4 միավոր, իսկ «Բետիս»-ը 2-րդն է 6 միավորով:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ