Իրանը մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության բնագավառում

Armenpress 16:18, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը մտադիր Է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության գծով, այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ են անցկացվում: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բանակցություններ են վարում, ես բանակցություններ եմ անցկացրել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւի հետ, մեր պաշտոնատար անձինք կոնսուլտացիաներ են անցկացրել մի քանի փուլով, մենք հայտարարել ենք, որ կհամագործակցենք ընդհանուր համագործակցության բնագավառում»,-հայտարարել Է Ջալալին՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am