Արոնյանը Banter Series Final առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում է

Armenpress 07:58, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Banter Series Final կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Հայ գրոսմայստերը տոնելով 5 հաղթանակ, կրելով 3 պարտություն և մեկ պարտիա ավարտելով ոչ-ոքի` գերազանցեց Գրիշչուկին 5:5-3,5 հաշվով:

Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Կարլսեն-Գիրի զույգի հաղթողը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am