«Բավարիա»-ն դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր

Armenpress 07:52, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Մյունխենի «Բավարիա»-ն դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Բավարիա»-ն մրցեց իսպանական «Սևիլիա»-ի հետ: Հանդիպման հաշիվն առաջինը բացեցին «Սևիլիա»-ի ֆուտբոլիստները` 13-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լուկաս Օկամպոսը: «Բավարիա»-ն հաշվի հավասարությունը վերականգնեց 34-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Լեոն Գորեցկան: Իսկ ահա հանդիպման լրացուցիչ ժամանակում` 104-րդ րոպեին, Խավի Մարտինես դարձավ գերմանական ակումբի հաղթական գնդակի հեղինակ: «Բավարիա» - «Սեւիլիա»՝ 2։1:

«Բավարիա»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am