Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 25-ից կազատվի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Armenpress 21:17, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 25-ից կազատվի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է վարչապետի որոշման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am