Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին, որը կնոջ հետ քարոզչական տեսահոլովակ է տեսագրել

Armenpress 09:50, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաջողություն Է մաղթել արքայազն Հարրիին, որն իր կնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ քարոզչական տեսահոլովակ Է տեսագրել ընտրություններից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 23-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում լրագրողը Թրամփին խնդրել Է մեկնաբանել տեսանյութը՝ նշելով, որ զույգը պաշտպանում Է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենին, թեեւ արքայազնի եւ Մարքլի տեսահոլովակում այդ մասին չի ասվում:

«Ես նրա (Մարքլի) մոլի երկրպագուն չեմ, եւ նա, հնարավոր Է, դա գիտի: Ես հաջողություն եմ մաղթում Հարրիին, դա նրան պետք կգա»,- ասել Է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը:

Համացանցում զետեղված տեսագրության մեջ Մարքլն առաջիկա ընտրությունները համարել Է «կյանքում ամենակարեւորը»: Արքայազն Հարրիի խոսքով՝ «նոյեմբերը մոտենալուն համեմատ կենսականորեն կարեւոր Է խոսքից դուրս վանել ատելությունը, ապատեղեկատվությունն ու բացասագարությունը ցանցում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am