«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տրանսպորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով

Armenpress 21:32, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում տարեկան արձանագրվում է 70 հազարից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվում են հարյուրավոր քաղաքացիներ: 2019 թ. պաշտոնական վիճակագրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 343 քաղաքացի: Նման պատահարների պատճառների բացահայտման մեխանիզմները  հստակ եւ լիարժեք չեն: Այդ է պատճառը, որ հստակ վիճակագրություն չկա, թե պատահարների քանի տոկոսի պատճառն են մեքենաների անսարքությունները: Ըստ որոշ դիտարկումների՝ այն հասնում է մինչեւ 30 տոկոսի:

Այս հիմնարար խնդիրը լուծելու համար վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգող գրասենյակը, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մշակել ու Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում շրջանառում են «Տրանսպորտի բնագավառում  պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը»:

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am