Արսեն Թորոսյանը և Աննա Պոպովան քննարկել են համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը  

Armenpress 21:09, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև հեռախոսազրույց  է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրության և այդ ուղղությամբ երկրների փոխգործակցության հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին COVID-19 դեմ պայքարում նյութատեխնիկական ու մասնագիտական նշանակալի օգնության, ինչպես նաև երկրների միջև ուղևորափոխադրումների հարցում ծագած խնդիրների լուծմանն օժանդակելու համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մշտապես քննարկելու համագործակցության և փոխօգնության հարցերը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության շրջանակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am