ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները միջգերատեսչական խորհրդակցություն են անցկացրել

Armenpress 18:52, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 22-ին անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am