Եկել է իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակը. Հարոյան

Armenpress 17:56, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հրաժեշտի խոսքում շնորհակալություն է հայտնել «Ուրալ»-ի երկրպագուներին:

«Եկել է իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակը: Բայց ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ակումբի ղեկավարությանը և հատկապես երկրպագուներին` որոնք մեծ ջերմությամբ են երկրպագում իրենց ակումբին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարոյանի խոսքերը փոխանցում է Sport24-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ` Վարազդատ Հարոյանը ու Եկատերինբուրգի «Ուրալը» երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են ռուսական և լեհական մի քանի ակումբներ:  Հարոյանը Եկատերինբուրգի «Ուրալ» տեղափոխվեց 2017 թվականին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am