«Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարները

Armenpress 17:23, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպումը կսպասարկի Շոտլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում սեպտեմբերի 24-ին կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ջոն Բիթոնը: Նրան կօգնեն Դենիել Մքֆարլանը և Դուգլաս Պոտերը:

ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպումը կկայանա Երևանում` ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Այն կմեկնարկի 18:00-ին:

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am