Սուարեսը խարդախության է դիմել Իտալիայի անձնագիր ստանալու համար քննության ընթացքում

Armenpress 16:54, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խարդախություն է դիմել իտալական անձնագիր ստանալու համար իտալերենի քննության ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ըստ լրատվականների, թեստի պատասխանները նախապես համաձայնեցվել են հարձակվողի հետ: Մոտ օրերս Սուարեսը պետք է հարցաքննվի:

Ավելի վաղ լուրեր կային, որ Լուիս Սուարեսը կարող է «Բարսելոնա»-ից տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»: Սուարեսը` տեղափոխության համար, պետք է հրաժարվի «Բարսելոնայի» հետ կնքած պայմանագրի վերջին տուրն այնտեղ անցկացնելու մտքից: «Յուվենտուսը» դրա համար կատալոնական ակումբին կվճարի 3 միլիոն եվրո: Եթե «Ծեր սինյորան» հաղթի Սերիա Ա-ում, Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» մոտ 13 միլիոն պարգևավճար կստանա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր չէ շարունակել համագործակցությունը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ: 33-ամյա Սուարեսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Ակումբն արդեն իսկ հայտնել է ուրուգվայցի հարձակվողի՝ թիմը լքելու մասին լուրը:

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am