Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Armenpress 10:37, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 21-ին 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 2500 քմ,

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 800 քմ,

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 1․5 հա, Խաչիկ գյուղում՝ 4 հա։ 

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 6․5 հա։

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am