Մինչև 2050-ը Հայաստանի բնակչությունը պետք է լինի առնվազն 5 մլն. Փաշինյան

Armenpress 13:15, 21 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

«Մինչև 2050 թվականը պետք է ստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ: Խոսքը, բնականաբար, նոր աշխատատեղերի մասին է»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am