Ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում

Armenpress 12:07, 21 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության տոնի առիթով ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝թռիչքը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով ցուցադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am