Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց Բունդեսլիգայի անդրանիկ տուրի խաղում

Armenpress 22:52, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն գերմանական Բունդեսլիգայի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին տուրում դորտմունդյան ակումբը սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին և երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: «Դեղինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջովանի Ռեյնան:

Հաջորդ հանդիպումը Բունդեսլիգայի շրջանակներում դորտմունդյան ակումբը կանցակցնի հոկտեմբերի 3-ին` մրցելով «Ֆրայբուրգ»-ի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am