«Երևան Բասկետ»-ը հաղթել է «Գյումրի»-ին. բասկետբոլի կանանց առաջնություն

Armenpress 21:01, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Երևան Բասկետ»-ը սեփական հարկի տակ 90-33 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Միշել Մարտինյանը(Երևան Բասկետ), ով վաստակեց 34 միավոր։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am