«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը

Armenpress 11:10, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: Ինձ թվում էր՝ այդ տարիների ընդհանուր ոգեւորությանը չի միաձուլվում. մտազբաղ էր միշտ: Տարիքիս համապատասխան պարզունակ հարց տվեցի մի օր. «Ուրախ չե՞ս, չե՞ս ուզում անկախանալ»: «Անկախությունը սարի օդի պես բան է, ո՞նց չեմ ուզի»,- ասաց: Հետո պիտի Սահյանի մոտ գտնեի՝ «Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը»... Այո՛ ասացինք:

Ի՞նչ տվեցին անկախության այս տարիները: Կամ եթե ավելի ճիշտ ձեւակերպենք՝ ի՞նչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը՝ այն պնդացնելու ու հզորացնելու համար: Տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող «ՀՀ»-ի զրուցակիցները լավատես են՝ այո, բացթողումներ եղել են ու կան, բայց ձեռքբերումներն ու հաջողություններն էլ անպակաս չեն: Ապացույց՝ մեր այսօրն ու մեր երկիրը…

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների՝ էներգետիկայի գծով փոխնախարար Հակոբ Վարդանյանը հակիրճ է ամփոփում մեր նոր անկախության ընթացքը. «Չէի ուզի բացթողումներից ու թերացումներից խոսել, որովհետեւ ժամանակի հեռվից միշտ հեշտ է գնահատական տալը, թե ինչ կարող էինք անել, բայց չենք արել: Ես ձեզ հավատացնում եմ՝ ցանկացած ժամանակահատվածում արվել է այն, ինչ հնարավոր է, ինչն էլ չի արվել՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի արվել: Ունենք այն, ինչ ունենք: Գնահատենք եղածը, ձեռքբերածը հիմքում ունենալով՝ առաջ շարժվենք…»:

                                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am