Լեդի Գագայի նոր տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից

Armenpress 23:47, 18 Սեպտեմբեր, 2020

Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան թողարկել է նոր տեսահոլովակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «911» երգի տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։ Տեսարաններից մեկում երևում է ֆիլմի պաստառը, իսկ այլ տեսարաններում Լեդի Գագան պատկերում է հայտնի կադրեր ֆիլմից։ Եվս մեկ տեսարանում երևում է հայատառ գրություն։

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինգհը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am