Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

Armenpress 21:59, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոնի «Արարատ-Արմենիան»-ի հնարավոր հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ գրասենյակում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանիչեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեի» արգելքըհաղթահարելու դեպքում փլեյ-օֆֆ փուլում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։ 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am