Փոփոխություններ` Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի առաջնության խաղացանկում

Armenpress 21:55, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփոխություններ են տեղի ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնության խաղացանկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» ակումբի հետ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ մրցափուլի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք «Արարատ»–«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am