Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակից արժանացել է պարգևների

Armenpress 17:42, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ 19 աշխատակիցների մեդալներ և պատվոգրեր է  հանձնել  Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Չորս փրկարարական ծառայող պարգևատրվել է «ԱՆՎԵՀԵՐ ՓՐԿԱՐԱՐ», երեքը՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ» մեդալներով: Վեց փրկարարական ծառայող արժանացել է ԱԻ նախարարի և ևս վեցը՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պատվոգրերի:

Մեկ փրկարարական ծառայող էլ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Ծովակալ Իսակով» մեդալի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am