Բիլլի Այլիշը հասակակիցներին քննադատել է համավարակի ժամանակ երեկույթների մասնակցելու համար

Armenpress 16:24, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլլի Այլիշը դատապարտել Է հայտնի երիտասարդներին այն բանի համար, որ նրանք երեկույթների են մասնակցում համավարակի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զարմանալի Է, որ ես լավագույն բարեկամներիս կես տարի չեմ գրկել, իսկ դուք երեկույթների եք մասնակցում»,-երգչուհին ասել Է Instafram-ում իր «պատմության» մեջ՝ դեմքն աղավաղելով ֆիլտրի օգնությամբ:

Այնուհետեւ արդեն սովորական տեսքով անտարբեր հավելել Է. «Զարմանալի Է»:

Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ մի քանի հայտնիներ, ներառյալ երգչուհի Դուա Լապուն եւ TikTik-ի աստղ Չառլի Դամելիոն, իրենց տանը երեկույթներ Էին անցկացրել օգոստոսին: Հուլիսին հայտնի YouTube-բլոգեր Ջեյք Պոլը, որն իր տանը տոն Էր կազմակերպել, որի տեսանյութը տարածվել Էր սոցցանցերում, քննադատության Էր ենթարկվել Քալաբասասի (Լոս Անջելեսի արվարձան) քաղաքագլխի կողմից, քանի որ բոլոր հյուրերը եղել են առանց դիմակի եւ սոցիալական հեռավորություն չեն պահպանել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am