«Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքները կդարձնի ամենօրյա

Armenpress 14:30, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից  դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է  «Qatar Airways»-ը: Ավիաընկերությունն արդեն սեպտեմբերի 15-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանն օրեր առաջ հրապարակել էր այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am