Աթլետները մեկնել են Ռումինիա

Armenpress 22:33, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնել է Ռումինիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երևան-Մինսկ- Ստամբուլ – Բուխարեստ - Կլուժ – Նապոկա  չվերթներով Ռումինիա մեկնեց ՀՀ աթլետիկայի հավաքականը։ 12  մարզիկ-մարզուհիներին մրցավայր են ուղեկցել երեք մարզիչներ։ Նրանք հանգստյան օրերին կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը։

Հայ աթլետները հանդես կգան 100, 200, 400, 800, 1500, 3000 մետր վազքատարածություններում, հեռացատկ, եռացատկ, սկավառակի և մուրճի նետում մրցաձևերում։

Պատվիրակության  ղեկավարն է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ,  անվանի հեռացատկորդ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am