Վազորդ Ալեքս Դոնիկյանը 7-րդն է Զագրեբի միջազգային մրցաշարում

Armenpress 16:26, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալեքս Դոնիկյանը մասնակցել է Memorial Borisa Hanzekovica մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զագրեբում կայացած միջազգային մրցաշարի 100 մետր վազք ձևում Դոնիկյանը տարածությունը հաղթահարել է 10.55 վայրկյան արդյունքում և գրավել է 7-րդ տեղը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող աթլետները հաջող մասնակցություն են ունեցել Բալկանյան երկրների երիտասարդական առաջնությունում: Եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը  զբաղեցրել է երկրորդ տեղը 15մ 55 սմ արդյունքով, իսկ կապանցի  հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 7մ 15 սմ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։

Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների  առաջնությունը: Հայաստանի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am