Առաջատար միջազգային ինստիտուտները կաթվածահար են լինում. ԵՀ

Armenpress 13:55, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար միջազգային ինստիտուտները, ինչպիսիք են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «կաթվածահար են լինում եւ բարենորոգության կարիք ունեն»:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյալենը՝ Եվրախորհրդարանի նիստում հանդես գալով Եվրամիության իրավիճակի մասին ամենամյա ճառով: Նրա խոսքով՝ այդ ինստիտուտները պետք Է ուժեղ լինեն՝ գլոբալ ճգնաժամերը, հակամարտությունները եւ մարտահրավերները լուծելու համար: «Դրա համար նրանք բարենորոգության կարիք ունեն»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am