Երկու մարդ Է զոհվել Աֆղանստանի հյուսիս - արեւելքում տեղի ունեցած պայթյունից

Armenpress 10:16, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու խաղաղ բնակիչ Է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Թախարի նահանգում մոտոցիկլետի պայթյունից, նահանգ, որը գտնվում Է հանրապետության հյուսիս - արեւելքում: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է Tolo news հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալքի տեղեկություններով՝ մոտոցիկլետին ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործելուց հետո պայթել Է մի քանի գազի բալոն: Վնասվել են պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող մի շարք խանութների շենքեր: Այլ մանարմասնություններ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am