«Տոտենհեմ»-ն ուզում է գնել Բեյլին

Armenpress 09:16, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Տոտենհեմ»-ը կփորձի ձեռք բերել Գարեթ Բեյլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը: Բեյլի հետ բանակցությունները վարում է «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինիս ակումբի ղեկավարությունից պահանջել է գնել հարձակվողին` ինչ գնելով էլ լինի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն ակումբը լքելու ցանկություն ունի: Բեյլն ուզում է նորից հայտնվել հիմնական կազմում և ավել երկար խաղաժամանակ ստանալ, ինչը չի հաջողվել, այդ իսկ պատճառով ուզում է լքել «արքայական ակումբը»: Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ժամանակից շուտ խզել պայմանագիրը Բեյլի հետ:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am