«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հերո՞ս, թե՞ ընտրյալ

Armenpress 09:46, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «1976 թ. սեպտեմբերի 16-ը ցնցող էր ոչ միայն երեւանցիների, այլեւ Խորհրդային Միության շատ քաղաքացիների համար, երբ Շավարշ Կարապետյանը ռեկորդ էր սահմանում ամենեւին էլ ոչ սուզալողորդի ավազանում, այլ Երեւանյան լճում` մեկը մյուսի ետեւից` եղբոր` Կամոյի օգնությամբ, ջրում հայտնված մարդկանց ափ հանելով։ Եվ դարձյալ Շավարշը ամենից մոտն էր, սակայն մի՞թե դա էր խնդիրը։ Շարվաշը, իսկապես, ճակատագրի բերումով, այդ պահին եղբոր հետ մոտ էին դեպքի վայրին, ուր զբաղված էին մարզավազքով, սակայն այստեղ կարեւորը ոչ միայն մոտ լինելն է, այլեւ պատրաստ լինելը, միշտ պատրաստ լինելը, ինչը չես ասի համապատասխան մարմինների մասին, որ արտակարգ իրավիճակներում առավել պատրաստ պիտի լինեն գործելու, քան յուրաքանչյուր քաղաքացի, քանզի քաղաքացու պատրաստ լինելը անկանխատեսելի է պրոֆեսիոնալիզմի առումով, այնինչ այդ ժամանակ վթարի վայր են բերվում ակվալանգներ, որոնց բալոններում բացակայում էր օդը, իսկ դա արդեն պատահականություն չէր, այլ, մեղմ ասած` պաշտոնեական անփութություն, որ կյանքեր արժեցավ։ Իսկ Շավարշն ափսոսում էր, որ չկարողացավ անել ավելին, ափսոսում էր, քանզի վթարված տրոլեյբուսում 92 ուղեւոր կար, իսկ նա հասցրեց փրկել 20-ին եւ կարծում էր ավելին կարող էր անել, եթե ակվալանգները գործեին։ Իսկ ինչո՞ւ միայն ակվալանգները կամ միայն նա…»:

                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am