Եվրոպական երրորդ խաղերի մարզաձերի ցանկը հայտնի է  

Armenpress 13:16, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հռոմում տեղի է ունեցել եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների, Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Ցանկում  ընդգրկված են  նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք-դանս, կանոե, հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ, թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ մարզաձևերը:

Վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների կայանալիք  բանակցությունների արդյունքում: Ակնկալվում է, որ մի խումբ մարզաձևերում  հաղթողները և մրցանակակիրները կդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի այդ, կխաղարկվեն նաև Փարիզում 2024 թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023թ. Եվրոպական մարզական խաղերը տեղի կունենան Լեհաստանի Կրակով քաղաքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am