Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի անվտանգության խորհրդի նոր կազմը

Armenpress 17:54, 14 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

          Անվտանգության խորհրդի կազմում են.

Արցախի Հանրապետության Նախագահ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արցախի Հանրապետության պետական նախարար Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Արցախի  Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am