Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել

Armenpress 13:13, 12 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Gruzia online-ը:

Նշվում է, որ առողջացել է ևս 9 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը երկրում 1363-ի է հասել: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, կարանտինի ռեժիմում է գտնվում 5882 մարդ, բժիշկների հսկողության ներքո ստացիոնար բուժում ստացողների թիվը 390 է:

Կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր դեպքերի թիվը երկրում հասել է 2075-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am