Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարում

Armenpress 23:08, 11 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջտար Լևոն Արոնյանը մեկնարկեց 2020 CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 69-րդն քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավոր: Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Հիկարու Նակամուրայի հետ:

Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի 19-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am