Կատալոնիայում տարածաշրջանի օրն անհայտ անձինք հրկիզումներ են իրականացրել երկաթուղիներում

Armenpress 15:01, 11 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք Իսպանիայի Ժիրոնայի նահանգում հրկիզումներ են իրականացրել երկաթուղիներում Կատալոնիայի Ազգային օրվան (Դիադա) նվիրված ակցիաների շրջանակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտնել Է El Periodico թերթը:

Հրդեհների պատճառով դադարեցվել Է գնացքների երթեւեկությունը, այդ թվում Բարսելոնայի եւ Ֆիգերասի միջեւ: Սովորաբար նման ակցիաները կազմակերպում են տարածաշրջանի անկախության կողմնակիցները:

Կատալոնիայում խոշոր ցույցեր պետք Է տեղի ունենան օրվա երկրորդ կեսին:

Նախորդ տարիներին Դիադայի առթիվ հանրահավաքներին Էր միանում ավելի քան կես միլիոն մարդ: Այնուամենայնիվ այս տարի կորոնավիրուսի համավարկի պատճառով կազմակերպիչները որոշել են զգալիորեն կրճատել մասնակիցների թիվը:

Տոնը նվիրված Է 1714 թվականի սեպտեմբերի սկզբի իրադարձություններին, երբ Բարսելոնան երկարատեւ պաշարումից հետո անձնատուր եղավ Բուրբոնների գահատոհմի կողմնակիցների զորքերի ուժեղ ճնշման ներքո, եւ Կատալոնիան վերջնականապես մտավ Իսպանիայի կազմի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am