Բեյրութի պայթյունի զոհերի քառասուքի հոգեհանգստի կարգ կմատուցվի Սուրբ Սարգիս եկեղեցում

Armenpress 14:33, 11 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի պայթյունի անմեղ զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կկատարվի Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ռամկավար ազատական կուսակցությունից:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն:

Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել էին բազմաթիվ տներ, ավելի քան 300 հազար քաղաքացիմնացել էր անօթևան: Զոհվել էր 190 մարդ, տուժել 6,5 հազարը: Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am