Փոփոխություններ Հայաստանի պրեմիեր լիգայի խաղացանկում    

Armenpress 13:30, 10 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: VBET Հայաստանի պրեմիեր լիգայի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի բարեկարգման աշխատանքները՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնության «Փյունիկ»–«Գանձասար-Կապան» խաղը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ սեպտեմբերի 12-ին՝ 19։45-ին։ 

Հաշվի առնելով «Շիրակ ՖԱ»-ի՝ 03.09.2020թ. գրությունը և կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները, VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 4-րդ մրցափուլի՝ «Շիրակ»-«Վան» հանդիպումը հետաձգվել է։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am