Շուրջ մեկ ամիս դադարից հետո մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Armenpress 13:32, 8 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները ներկա չեն դատական նիստին։

Դատարանը պարզում է տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների չներկայանալու պատճառը։

Գործով անցնում  են նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը և ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am