Արցախի նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ

Armenpress 21:09, 7 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Թվիթեր»-ի իր էջում իր ցավակցությունն է հայտնել չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի մահվան առիթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը գրել է. «Ցավով տեղեկացա չեխ փաստաբան,  լրագրող Դանա Մազալովայի մահվան մասին, ով Արցախյան ազատամարտի տարիներին տեղում էր, հաղորդում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն տրամադրում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր միջազգային հարթակներում: Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ»:

Արցախի նախագահն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Մազալովայի ընտանիքին և ընկերներին՝ կիսելով նրանց վիշտը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am