Թուրքիայի հետ համագործակցությունը չի անդրադառնա Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով

Armenpress 12:08, 7 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում եւ չի ազդի Նիկոսիայի հետ Մոսկվայի երկխոսության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցում Կիպրոսի մեր բարեկամներին կցանկանայի հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերի ուղղությամբ Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի ձեւով չի ազդում եւ չի ազդի Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»,-ասել Է նախարարը «Ֆիլելեֆտերոս» հունա-կիպրական թերթին տված հարցազրույցում:

Ըստ ռուսական կողմի գնահատման՝ «տարածաշրջանում հետագա ապակայունացման իրավիճակ թույլ չտալու քաղաքական կամքն առկա Է ե՛ւ Նիկոսիայում, ե՛ւ Անկարայում»:

«Բացի այդ, կա համընդհանուր հարթակ վիճելի հարցերն արդյունավետորեն լուծելու համար՝ Միավորված ազգերի կազմակերպությունը: Պատրաստ ենք աջակցել բարիդրացիության հաստատմանը Կիպրոսի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ, բայց, անշուշտ, միայն այն դեպքում, եթե մեզ այդ մասին շահագրգիռ ձեւով խնդրեն երկու կողմերը»,-հավելել Է Լավրովը:

Նա նաեւ նշել Է, որ այսօր ռուս-կիպրական քաղաքական երկխոսությունը «կրում Է բարեկամական եւ վստահալից բնույթ»: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս. ուղեւորությունը նվիրված Է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am