Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Armenpress 11:54, 7 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել հայ-բրազիլական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Նախագահ Սարգսյանը Ժաիր Բոլսոնարուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am