Օնիկ Գասպարյանը հանդիպել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ

Armenpress 16:41, 5 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների հադիսավոր փակման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր»,- գրել է Ստեփանյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am