Հիմնանորոգումից հետո Գյումրիում վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը

Armenpress 16:17, 5 Սեպտեմբեր, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 5-ին վերաբացվեց  «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:

«Տարածքի բարեկարգումից բացի, վերականգնվել են նաև  անմար կրակի մոտ տեղադրված բռունցքն  ու աստղը: Մաքրվել է նաև հուշարձանը: Տարածքը կառուցվել է  1960-1970 թվականներին և մինչ օրս երբեք  վերանորոգման աշխատանքներ չէր արվել»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Աշխատանքներն իրականացվել են Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում: Մոտ  60 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել է տարածքի սանդղաջրվեժի վերանորոգման և  բարեկարգման շինաշխատանքներ, տարածքում տեղադրվել են նաև նստարաններ:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am